Logo

ՉԼ-ի 5-րդ տուրը ռեկորդային է եղել

17:28 / 28.11.2024Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի խաղարկության 5-րդ տուրն ամենաարդյունավետն է եղել մրցաշարի պատության մեջ, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Կայացած 18 խաղում գրանցվել է 67 գոլ, որից 40-ը՝ առաջին խաղային օրվա ընթացքում, 27-ը՝ երկրորդ:

Հիշեցնենք, որ նախորդ ռեկորդը գրանցվել էր 2000/01 մրցաշրջանում: Այդ ժամանակ 16 խաղում թիմերը խփել էին 63 գոլ:

Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրից հետո առաջատարն անգլիական «Լիվերպուլն» է, որը վաստակել է 15 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող իտալական «Ինտերն» ունի 13, իսկ լավագույն եռյակը եզրափակող կատալոնական «Բարսելոնան»՝ 12 միավոր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա