Անգլիական «Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում ամենաշատ գումար վաստակած ակումբն է, հայտնում է As-ը։
Աղբյուրի համաձայն` մերսիսայդյան գրանդն ՈՒԵՖԱ-ից ստացել է 56,2 միլիոն եվրո։ Այդ ցուցանիշով երկրորդը «Բարսելոնան» է` 54,5 միլիոն։
Մրցաշարի գործող հաղթող Մադրիդի «Ռեալը», որը հիմնական փուլում զբաղեցրել է 11-րդ տեղը, վաստակել է 37,27 միլիոն եվրո։
Բացի վերոնշյալ գումարից, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ դուրս գալու համար ակումբներն ստացել են հավելյալ 11 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ մրցաշարի լիգայի փուլում 21 միավորով առաջին տեղը զբաղեցրել է «Լիվերպուլը», «Բարսելոնան» 19 միավորով երկրորդն էր։


