Ղազախստանի չեմպիոն «Կայրաթը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթեց ԿուՊՍ-ին։
Տանտերերից գոլ ու ասիստ գրանցեց 16-ամյա հարձակվող Դաստան Սատպաևը։ Նա 2026 թ. օգոստոսին կտեղափոխվի «Չելսի»։
«Կայրաթն» առաջին խաղում 0-2 հաշվով պարտվելուց հետո քամբեք արեց և որակավորման երրորդ փուլում է, որտեղ կմրցի «Զրինսկի» (Բոսնիա և Հերցեգովինա) - «Սլովան» (Սլովակիա) զույգի հաղթողի դեմ։
ԿուՊՍ-ը եվրագավաթային պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում։
«Զրինսկի» - «Սլովան» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 29-ին և ժամը 23:00-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։ Առաջին խաղում Սլովակիայի չեմպիոնն առավելության է հասել 4-0 հաշվով։
Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան հանդիպում
«Կայրաթ» (Ղազախստան) - ԿուՊՍ (Ֆինլանդիա)` 3-0 (առաջին խաղը` 0-2) (տեսանյութ)
Դաստան Սատպաև, 9, Ժորժինյո, 29, Վալերի Գրոմիկո, 43


