Logo

ՉԼ. Ֆերմինի հեթ-տրիկը, Ռեշֆորդի դուբլը. «Բարսան» շանս չտվեց «Օլիմպիակոսին»

22:38 / 21.10.2025Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրում «Բարսելոնան» տնային խաղում 6-1 հաշվով հաղթեց «Օլիմպիակոսին»։

«Բլաուգրանայից» Ֆերմին Լոպեսը հեթ-տրիկ գրանցեց, Մարկուս Ռեշֆորդը` դուբլ, մեկ գոլ էլ խփեց Լամին Յամալը։

Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը 6 միավորով բարձրացավ երրորդ տեղ, «Օլիմպիակոսը» 1 միավորով 32-րդն է։

Չեմպիոնների լիգա, Լիգայի փուլ, երրորդ տուր

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան)` 6-1

Ֆերմին Լոպես, 7, 39, 76, Լամին Յամալ, 68 (11մ), Մարկուս Ռեշֆորդ, 74, 79 - Այուբ Էլ Կաբի, 54 (11մ)

Հեռացում` Սանտիագո Էսե, 57 («Օլիմպիակոս»)

«Կայրաթ» (Ղազախստան) - «Պաֆոս» (Կիպրոս)` 0-0

Հեռացում` Ժոաո Կորեյրա, 4 («Պաֆոս»)

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ