Չեմպիոնների լիգայի առաջին տուրի երկրորդ խաղային օրը կկայանա ևս 6 հանդիպում:
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» կընդունի Միլանի «Ինտերին», Բրատիսլավայի «Սլովանն» արտագնա խաղում կմրցի շոտլանդական «Սելթիկի» հետ, չեխական «Սպարտան» կհյուրընկալի ավստրիական «Զալցբուրգին», ֆրանսիական ՊՍԺ-ն՝ իսպանական «Ժիրոնային», իտալական «Բոլոնիան»՝ ուկրաինական «Շախտյորին», իսկ բելգիական «Բրյուգեն» ՝ Դորտմունդի «Բորուսիային»:
Fast Media հեռուստաընկերությունը 5 հանդիպում կցուցադրի ուղիղ եթերում։
Չեմպիոնների լիգա, հիմնական փուլ
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Ինտեր» (Իտալիա)՝ 23։00 (Fast Sports)
«Բոլոնիա» (Իտալիա) - «Շախտյոր» (Ուկրաինա)՝ 20։30 (Fast Sports 1)
ՊՍԺ (Ֆրանսիա) - «Ժիրոնա» (Իսպանիա)՝ 23։00 (Fast Sports 1)
«Սպարտա» (Չեխիա) - «Զալցբուրգ» (Ավստրիա)՝ 20։30 (Fast Sports 2)
«Սելթիկ» (Շոտլանդիա) - «Սլովան» (Սլովակիա)՝ 23։00 (Fast Sports 2)