«Երևանը» ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի առաջին խաղում 1-3 հաշվով պարտվեց Սան Մարինոյի չեմպիոն «Մուրատային»։
Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կայացած խաղում ֆուտզալի Հայաստանի չեմպիոնի կազմում միակ գոլը խփեց Կարեն Խատուևը։
A խմբում Երևանը հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 28-ին` մրցելով Անդորրայի չեմպիոն «Էնկամպի» դեմ։ Խմբում է նաև Հյուսիսային Մակեդոնիայի չեմպիոն «Ֆորցան»։
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա, նախնական փուլ
A խումբ
«Երևան» (Հայաստան) - «Մուրատա» (Սան Մարինո)` 1-3
Կարեն Խատուև, 17 - Անտոնիո Յամիչիչ, 10, 25, 36


