Logo

ՉԼ, ԵԼ, ԿԼ. Եզրափակիչների մրցավարները

21:26 / 12.05.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է եվրագավաթային մրցաշարերի` Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի ու Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչների մրցավարական անձնակազմը։

Չեմպիոնների լիգայի «Պարի Սեն-Ժերմեն» - «Ինտեր» հանդիպումը կսպասարկի ռումինացի Իշտվան Կովաչի գլխավորած անձնակազմը։ Եզրերում նրան կօգնեն Միհայ Մարիկան և Ֆերենց Տունոդը։ Տեսաօգնականները կլինեն նիդերլանդցիներ Դենիս Յոհան Հիգլերը, Պոլ վան Բուկելը և ռումիանցի Կետելին Պոպան։

Հանդիպումը կկայանա մայիսի 31-ին։

Եվրոպա լիգայի «Տոտենհեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կսպասարկի գերմանացի Ֆելիքս Ցվայերը։ Տեսաօգնականներ նշանակված Բաստիան Դանկերտը և Բենջամին Բրանդտը նույնպես Գերմանիայից են, իսկ Կառլոս դել Սերո Գրանդեն` Իսպանիայից։

Վճռորոշ խաղը կկայանա մայսին 21-ին։

Մայիսի 28-ին կայանալիք Կոնֆերենցիաների լիգայի «Բետիս» - «Չելսի» հանդիպման մրցավար է նշանակվել Իրֆան Պելտոն (Բոսնիա և Հերցեգովինա)։ Տեսաօգնականները կլինեն Ժերոմ Բրիզարը, Վիլի Դելաժոն (երկուսն էլ` Ֆրանսիա) և Մարկո Դի Բելոն (Իտալիա)։

Եվրագաթային բոլոր եզրափակիչները ժամը 22:45-ից կլինեն «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ