Logo

ՉԼ, ԵԼ և ԿԼ. Շաբաթվա լավագույն գոլերը (տեսանյութ)

20:30 / 17.02.2023Ֆուտբոլ
null

Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի հարձակվող Կարիմ Ադեյեմիի ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խաղային շաբաթվա լավագույն գոլի հեղինակ:

23-ամյա ֆուտբոլիստի գոլի շնորհիվ գերմանական ակումբը 1/8 եզրափակիչի առաջին խաղում 1-0 հաշվով տնային հաղթանակ էր տարել Լոնդոնի «Չելսիի» նկատմամբ:

Լավագույն գոլի մրցանակին հավակնում էին նաև Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի հարձակվող Կինգսլի Կոմանը, իտալական «Միլանի» իսպանացի կիսապաշտպան Բրահիմ Դիասը և պորտուգալական «Բենֆիկայի» բրազիլացի հարձակվող Դավիդ Ներեսը:

Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն գոլի հեղինակը Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցն է։

19-ամյա գերմանացին անհատական անցումից հետո գրավել էր «Մոնակոյի» (2-3) դարպասը: Քվեարկության արդյունքում Վիրցն առաջ է անցել իսպանական «Սևիլիայի» ֆուտբոլիստներ, արգենտինացի հարձակվող Լուկաս Օկամպոսից ու սերբ կիսապաշտպան Նեմանյա Գուդելից, ինչպես նաև «Մոնակոյի» ֆրանսիացի պաշտպան Աքսել Դիսասիից:

Հռոմի «Լացիոյի» իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեի գոլը լավագույնն է ճանաչվել Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղերում:

Իմոբիլեն գրավել էր ռումինական «Կլուժի» դարպասը, իսկ իտալական ակումբը հաղթել էր 1-0 հաշվով: Մրցանակին հավակնում էին նաև իտալական «Ֆիորենտինայի» բրազիլացի հարձակվող Արթուր Կաբրալը և բուլղարական «Լյուդոգորեցի» բրազիլացի վինգեր Տիագոն:

ՉԼ, ԵԼ և ԿԼ. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստները (տեսանյութ)
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ