Logo

ՉԼ. Դորտմունդի «Բորուսիան» շարունակում է պայքարը

23:40 / 19.02.2025Ֆուտբոլ
null

Դորտմունդի «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի հերթական մասնակիցն է։

Անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում մրցաշարի նախորդ մրցաշրջանի եզրափակիչի մասնակիցը սեփական դաշտում գոլազուրկ ոչ-ոքի գրանցեց Լիսաբոնի «Սպորտինգի» հետ։ Դիմակայության առաջին խաղում գերմանական ակումբը հաղթել էր 3-0 հաշվով։

Պատասխան խաղում «Բորուսիային» 59-րդ րոպեին կարող էր հաշվի մեջ առաջ մղել գվինեացի հարձակվող Սերու Գիրասին, որը, սակայն, չկարողացավ իրացնել 11-մետրանոցը։

Նիկո Կովաչի գլխավորած թիմը 1/8 եզրափակիչում կմրցի ֆրանսիական «Լիլի» կամ անգլիական «Ասթոն Վիլայի» դեմ։

Չեմպիոնների լիգա, անցումային փլեյ-օֆֆ, պատասխան խաղ

«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Սպորտինգ Լիսաբոն» (Պորտուգալիա)` 0-0 (տեսանյութ)

Չիրացված 11-մետրանոց` Սերու Գիրասի («Բորուսիա Դորտմունդ»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ