Logo

ՉԼ. Դեմբելեի դուբլը և ՊՍԺ-ի խոշոր հաշվով հաղթանակը

23:41 / 11.02.2025Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայում մեկնարկեց անցումային փլեյ-օֆֆը. ֆրանսիական դիմակայության առաջին խաղում ՊՍԺ-ն արտագնա խաղում 3-0 հաշվով հաղթեց «Բրեստին»։

Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից հերթական արդյուավետ հանդիպումն անցկացրեց Ուսման Դեմբելեն։ Ֆրանսիանցի վինգերն աչքի ընկավ 8-րդ խաղում անընդմեջ։ Այդ ընթացքում նա խփել է 15 գոլ։ Փարիզյան գրանդից մեկ գոլ էլ խփեց պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան։

Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին։

Չեմպիոնների լիգա, անցումային փլեյ-օֆֆ, առաջին հանդիպում

«Բրեստ» (Ֆրանսիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)` 0-3 (տեսանյութ)

Վիտինյա, 21 (11մ), Ուսման Դեմբելե, 45, 66

Չեմպիոնների լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ