Logo

ՉԼ. «Չելսի» - «Բարսելոնա», «Արսենալ» - «Բավարիա» հանդիպումների մրցավարական անձնակազմը

17:20 / 24.11.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Սլովենացի Սլավկո Վինչիչի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկի Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրի «Չելսի» - «Բարսելոնա» հանդիպումը, հայտնում է ՈԻԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Եզրերում նրան կօգնեն Տոմաժ Կլանչնիկը և Անդրաժ Կովաչիչը, չորրորդ պաշտոնյան է Դավիդ Շմայցը։ Տեսաօգնական է նշանակվել Քրիստիան Դինգերտը, նրա օգնական` Բենյամին Բրանդը։

Տուրի մյուս կենտրոնական` «Արսենալ» - «Բավարիա» հանդիպումը կսպասարկի Իտալիայի մրցավարական անձնակազմը։

Հանդիպման մրցավար է նշանակվել Մարկո Գուիդան, որին եզրերում կօգնեն Ֆիլիպո Մելին ու Ջորջիո Պերետին, տեսաօգնականը կլինի Ալեսադնոր Դի Պաոլոն, նրա օգնականը` Մարկո Դի Բելոն, չորրորդ պաշտոնյան` Ֆաբիո Մարեսկան։

Հանդիպումները կկայանան համապատասխանաբար նոյեմբերի 25-ին ու 26-ին և ժամը 23:55-ից կլինեն «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ