Logo

ՉԼ. «Բորուսիայի» և «Բենֆիկայի» հաղթանակները (տեսանյութ)

01:56 / 16.02.2023Վիդեո
Բորուսիա-Բենֆիկա

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղարկությունում կայացան 1/8 եզրափակիչի ևս երկու դիմակայությունների առաջին հանդիպումները:

Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց Լոնդոնի «Չելսիին» և հաղթեց 1-0 հաշվով: Հանդիպման միակ գոլը 63-րդ րոպեին խփեց «Բորուսիայի» գերմանացի հարձակվող Կարիմ Ադեյեմին: 

Գերմանիայում կայացած խաղն անցավ հյուրերի առավելությամբ: Իսպանացի մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն 10 դեղին քարտ ցույց տվեց խաղում: Զգուշացվեց նաև «Չելսիի» անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Մաունթը, որը բաց կթողնի պատասխան հանդիպումը:

Դիմակայության պատասխան խաղը տեղի կունենա մարտի 7-ին Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում:

Օրվա մյուս խաղում Լիսաբոնի «Բենֆիկան» հյուրընկալվեց Բելգիայի չեմպիոն «Բրյուգեին» և առավելության հասավ 2-0 հաշվով:

Հյուրերի կազմում 51-րդ րոպեին հաշիվը բացեց պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Մարիուն, որը դիպուկ իրացրեց 11-մետրանոցը: Հիմնական ժամանակի ավարտից երկու րոպե առաջ պորտուգալական ակումբի կազմում խաղի վերջակետը դրեց բրազիլացի հարձակվող Դավիդ Ներեսը:

Թիմերը պատասխան խաղը կանցկացնեն մարտի 7-ին Պորտուգալիայում:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ

«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Չելսի» (Անգլիա)՝ 1-0 (տեսանյութ)

Կարիմ Ադեյեմի, 63

«Բրյուգե» (Բելգիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 0-2 (տեսանյութ)

Ժոաու Մարիու, 51 (11մ), Դավիդ Ներես, 88

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ