ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում մեկնարկել են քառորդ եզրափակիչի առաջին երկու դիմակայությունների պատասխան խաղերը:
Դորտմունդի «Բորուսիան» Կատալոնիայում մեկ շաբաթ առաջ 0-4 հաշվով «Բարսելոնային» պարտվելուց հետո պատասխան խաղում տանն առաջին կեսից հետո 1-0 հաշվով հաղթում է: Գերմանական ակումբն ակտիվ սկսեց խաղը և 11-րդ րոպեին 11-մետրանոց հարվածի իրավունք ստացավ. նշակետից դիպուկ էր գվինեացի հարձակվող Սերու Գիրասին:
«Բորուսիա» - «Բարսելոնա» խաղը հեռարձակվում է «Ֆասթ Սպորտ»-ով:
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն էլ Բիրմինգհեմում առաջին խաղակեսից հետո 2-1 հաշվով հաղթում է «Ասթոն Վիլային»: Փարիզում ՊՍԺ-ն հաղթել էր 3-1 հաշվով:
Պատասխան խաղի 11-րդ և 27-րդ րոպեներին Լուիս Էնրիկեի թիմից համապատասխանաբար գոլ խփեցին պաշտպաններ Աշրաֆ Հաքիմին և Նունու Մենդեշը: Անգլիական թիմից պատասխանեց բելգիացի կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը:
Ի դեպ, այս խաղի մեկնարկից առաջ Չեմպիոնների լիգայի օրհներգի փոխարեն սխալմամբ հնչել է Եվրոպա լիգայի օրհներգը:
«Ասթոն Վիլա» - ՊՍԺ խաղը հեռարձակվում է «Ֆասթ Սպորտ 1»-ով: