Logo

ՉԼ. «Բրեստի» խոշոր հաշվով հաղթանակը, «Շտուտգարտի» ոչ-ոքին

22:45 / 01.10.2024Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում ֆրանսիական «Բրեստը» մրցակցի դաշտում 4-0 հաշվով անակնկալ հաղթանակ տարավ ավստրիական «Զալցբուրգի» նկատմամբ։

Էրիկ Ռուայի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Սենեգալի հավաքականի վինգեր Էրիկ Ռուան։

Չեմպիոնների լիգային պատմության մեջ առաջին անգամ մասնակցող «Բրեստը» երկրորդ հաղթանակը տարավ և 6 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Զալցբուրգը» պարտվել է երկու խաղում էլ ու վերջին` 36-րդ տեղում է։

Գերմանիայի փոխչեմպիոն «Շտուտգարտն» ընդունեց Չեխիայի չեմպիոն Պրահայի «Սպարտային» և չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 1-1 հաշիվը։

«Սպարտան» 4 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, «Շտուտգարտը» 1 միավորով 22-րդն է։

Չեմպիոնների լիգա, հիմնական փուլ, երկրորդ տուր

«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Բրեստ» (Ֆրանսիա)` 0-4 (տեսանյութ)

Աբդալա Սիմա, 24, 71, Մահդի Կամարա, 66, Մաթիաշ Պերեյրա Լաժե, 75

«Շտուտգարտ» (Գերմանիա) - «Սպարտա Պրահա» (Չեխիա)` 1-1 (տեսանյութ)

Էնցո Միյո, 7 - Կան Կայրինեն, 32

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ