Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրում «Բենֆիկան» Ամստերդամում 2-0 հաշվով հաղթեց «Այաքսին»։
Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի գոլերը խփեցին Սամուել Դալն ու Լեոնարդո Բարեյրոն։
Պորտուգալական ակումբն առաջին հաղթանակը տարավ` 3 միավորով բարձրանալով 29-րդ տեղ։ «Այաքսը» բոլոր խաղերը պարտվել է և վերջինն է` 36-րդը։
«Յունիոն Սենթ Ժիլուազն» էլ մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթեց «Գալաթասարային»։
«Գալաթասարայը» 9 միավորով 9-րդն է, Բելգիայի չեմպիոնը` 6 միավորով 18-րդը։
Չեմպիոնների լիգա, Լիգայի փուլ, 5-րդ տուր
«Այաքս» (Նիդերլանդներ) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)` 0-2
Սամուել Դալ, 6, Լեոնարդո Բարեյրո, 90
«Գալաթասարայ» (Թուրքիա) - «Յունիոն Սենթ Ժիլուազ» (Բելգիա)` 0-1
Փրոմիս Դեյվիդ, 57
Հեռացում` Արդա Ունյայ, 87 («Գալաթասարայ»)
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


