Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում Լևերկուզենի «Բայերը» հյուրընկալվելիս չկարողացավ հաղթել ֆրանսիական «Բրեստին»` 1-1։
Լևերկուզենյան ակումբից 24-րդ րոպեին հաշիվը բացեց Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը։
«Բրեստը» 7 միավորով երրորդ տեղում է, Գերմանիայի չեմպիոնը նույնքան միավորով` չորրորդ։
Իտալական «Ատալանտան» նույնպես ոչ-ոքի գրանցեց և 0-0 խաղաց Գլազգոյի «Սելթիկի» հետ։
Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրեց 5-ի և զբաղեցնում է 12-րդ տեղը, «Սելթիկը» 4 միավորով 18-րդն է։
Չեմպիոնների լիգա, հիմնական փուլ, երրորդ տուր
«Բրեստ» (Ֆրանսիա) - «Բայեր» (Գերմանիա)` 1-1 (տեսանյութ)
Պիեր Լես-Մելու, 39 - Ֆլորիան Վիրց, 24
«Ատալանտա» (Իտալիա) - «Սելթիկ» (Շոտլանդիա)` 0-0