Գերմանիայի չեմպիոն Լևերկուզենի «Բայերն» ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլը մեկնարկեց տպավորիչ հաղթանակով:
Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը հյուրընկալվելիս 4-0 հաշվով հաղթեց Նիդերլանդների փոխչեմպիոն «Ֆեյենորդին»: Դուբլ գրանցեց Գերմանիայի հավաքականի հարձակվող Ֆլորիան Վիրցը, մեկ գոլ խփեց իսպանացի պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն, սեփական դարպասն էլ գրավեց գերմանացի դարպասապահ Տիմոն Վելենռոյթերը:
Զուգահեռ ընթացած խաղում էլ Լիսաբոնի «Բենֆիկան» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդային»: Հյուրերից գոլի հեղինակ դարձան Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստներ, կիսապաշտպան Օրկուն Կյոկչյուն և եզրային հարձակվող Քերեմ Աքթյուրքօղլուն:
ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգա, հիմնական փուլ, առաջին տուր
«Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) - «Բայեր» (Լևերկուզեն)՝ 0-4 (տեսանյութ)
Ֆլորիան Վիրց, 5, 36, Ալեխանդրո Գրիմալդո, 30, Տիմոն Վելենռոյթեր, 44 (ինքնագոլ)
«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 1-2 (տեսանյութ)
Միլսոն, 86 - Քերեմ Աքթյուրքօղլու, 9, Օրկուն Կյոկչյու, 29