Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 6-րդ տուրում կմրցեն Գերմանիայի ու Իտալիայի չեմպիոններ «Բայերը» և «Ինտերը»։ Ակումբները հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
«Բայեր». Կովարժ, Տապսոբա, Տա, Հինկապյե, Գրիմալդո, Ֆրիմպոնգ, Մուկիելե, Պալասյոս, Ջակա, Թելա, Վիրց։
«Ինտեր». Զոմեր, Բաստոնի, Բիսեկ, Դե Վրեյ, Դարմիան, Ավգուստո, Չալհանօղլու, Զելինսկի, Ֆրատեզի, Թյուրամ, Թարեմի։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պահեստայինների թվում է։
«Բայեր» - «Ինտեր» հանդիպումը Երևանի ժամանակով մեկնարկելու է 00:00-ին, հեռարձակվելու է Fast Sports հեռուստաալիքով։
Չեմպիոնների լիգայի գործող հաղթող Մադրիդի «Ռեալը» մրցակցի դաշտում կհանդիպի իտալական «Ատալանտային»։ Հայտնի են մեկնարկային կազմերը.
«Ատալանտա». Կարնեսեկի, Ջիմսիթի, Հին, Կոլաշինաց, Բելանովա, Ռուջերի, Դե Ռոն, Էդերսոն, Պաշալիչ, Դե Կետելարե, Լուքման։
«Ռեալ». Կուրտուա, Գարիսա, Ռյուդիգեր, Չուամենի, Վասկես, Սեբալյոս, Վալվերդե, Դիաս, Բելինգեմ, Վինիսիուս, Մբապե։
Այս հանդիպումը նույնպես մեկնարկելու է կեսգիշերին, լինելու է Fast Sports 1-ի ուղիղ եթերում։