Թոմաս Տուխելը ներկայացրեց «Բավարիայի» մեկնարկային կազմը Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի դիմակայության առաջին մրցավեճում, որը կկայանա Մյունխենի «Ալյանց արենա» ստադիոնում:
«Բավարիա». Նոյեր, Կիմ, Դայեր, Մազրաուի, Կիմիխ, Լայմեր, Գերեցկա, Մուսիալա, Մյուլեր, Սանե, Քեյն:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին և կցուցադրվի Fast Sports հեռուստաալիքով:
Հիշեցնենք, որ գլխավոր եվրագավաթի կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են Դորտմունդի «Բորուսիան» և Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն, որոնք առաջին խաղը կանցկացնեն մայիսի 1-ին: