Logo

ՉԼ. «Բավարիան» ու «Ինտերը» քառորդ եզրափակիչում են

01:53 / 12.03.2025Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բավարիան» գերմանական դիմակայությունում հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց Լևերկուզենի «Բայերին»։

Վենսան Կոմպանիի գլխավորած թիմից աչքի ընկան անգլիացի հարձակվող Հարի Քեյնն ու կանադացի պաշտպան Ալֆոնսո Դևիսը։

Միլանի «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում պատասխան խաղում 2-1 հաշվով հաղթեց Ռոտերդամի «Ֆեյենորդին»։

«Ներաձուրիից» դարպասի գրավմամբ աչքի ընկան Մարկուս Թյուրամն ու Հական Չալհանօղլուն։

Միլանյան գրանդից ամբողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

«Բավարիան» և «Ինտերը» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում կմրցեն միմյանց դեմ։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպումներ

«Ինտեր» (Իտալիա) - «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) (առաջին հանդիպումը` 2-0)` 2-1 (տեսանյութ)

Մարկուս Թյուրամ, 8, Հական Չալհանօղլու, 51 (11մ) - Յակուբ Մոդեր, 42 (11մ)

«Բայեր» (Գերմանիա) - «Բավարիա» (Գերմանիա) (առաջին հանդիպումը` 0-3)` 0-2 (տեսանյութ)

Հարի Քեյն, 52, Ալֆոնսո Դևիս, 71

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա