Logo

ՉԼ. «Բավարիան» կամային հաղթանակ տարավ «Սպորտինգի» դեմ խաղում

23:39 / 09.12.2025Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիան» Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 6-րդ տուրում ընդունեց Լիսաբոնի «Սպորտինգին» և կամային հաղթանակ տարավ 3-1 հաշվով:

Մինչև 65-րդ րոպեն Գերմանիայի չեմպիոնը պարտվում էր, սակայն նախ` հաշիվը հավասարեցրեց Սերժ Գնաբրին, իսկ հետո՝ գոլ խփեցին նաև Լենարտ Կառլն ու Ջոնաթան Տան:

Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը 15 միավորով հավասարվեց առաջատար Լոնդոնի «Արսենալին», որն այս տուրի խաղը դեռ չի անցկացրել: «Սպորտինգը» 10 միավորով 9-րդն է:

Չեմպիոնների լիգա, Լիգայի փուլ, 6-րդ տուր

«Բավարիա» (Գերմանիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)` 3-1

Սերժ Գնաբրի, 65, Լենարտ Կառլ, 69, Ջոնաթան Տա, 77 - Յոզուա Կիմիխ, 54 (ինքնագոլ)

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ