Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում կայացան 5-րդ տուրի առաջին խաղային օրվա հանդիպումները։
Մյունխենի «Բավարիան» սեփական դաշտում 1-0 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին։
Մյունխենյան գրանդի հաղթական գոլը 38-րդ րոպեին խփեց հարավկորեացի պաշտպան Կիմ Մին Ջեն։ Փարիզյան ակումբը 57-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով. երկրորդ դեղին քարտի պատճառով դաշտից հեռացվեց ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեն։
«Բավարիան» 12 միավորով բարձրացավ 11-րդ տեղ, ՊՍԺ-ն 4 միավորով 26-րդն է։
Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս 5-1 հաշվով պարտության մատնեց Լիսաբոնի «Սպորտինգին»։ «Զինագործների» գոլերը խփեցին վինգերներ, Գաբրիել Մարտինելին, Բուկայո Սական, Լեանդրո Տրոսարդը, կիսապաշտպան Կայ Հավերցն ու պաշտպան Գաբրիելը։
Միկել Արտետայի գլխավորած թիմը 10 միավորով 7-րդն է, «Սպորտինգը» նույնքան միավորով` 8-րդը։
Լևերկուզենի «Բայերը» նույնպես 5 գոլ խփեց ու տնային խաղում առավելության հասավ ավստրիական «ՌԲ Զալցբուրգի» նկատմամբ։ Տանտերերից դուբլի հեղինակ դարձավ Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը։
Գերմանիայի չեմպիոնը միավորների քանակը հասցրեց 10-ի և 5-րդ տեղում է, «Զալցբուրգը» 3 միավորով 30-րդն է։
Գոլային հրավառություն էր կազմակերպել նաև իտալական «Ատալանտան», որն արտագնա խաղում 6-1 հաշվով շանս չտվեց շվեյցարական «Յանգ Բոյսին»։ Ջան Պիերո Գասպերինիի թիմից դուբլ գրանցեցին իտալացի Մատեո Ռետեգին և բելգիացի Շարլ դե Կետելարեն։
Բերգամոն ներկայացնող ակումբը հավաքել է 11 միավոր և չորրորդ տեղում է, «Յանգ Բոյսը» բոլոր խաղերում պարտվել է և վերջինն է` 36-րդը։
Թրիլերային «քամբեք» արեց Ռոտերդամի «Ֆեյենորդը», որը «Մանչեսթեր Սիթիի» դեմ արտագնա խաղում հետ բերեց երեք գնդակ ու ոչ-ոքի կորզեց` 3-3։
Անգլիայի չեմպիոնը նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի դուբլի ու գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի գոլի շնորհիվ առջևում էր 3-0 հաշվով, սակայն հյուրերը 75-89-րդ րոպեների ընթացքում հետ բերեցին կորցրածը, սխրանք գործեցին և փրկեցին հանդիպումը։
Անգլիական գրանդը 8 միավորով 15-րդն է, «Ֆեյենորդը» 7 միավորով` 20-րդը։
Միլանի «Ինտերը» տանը նվազագույն հաշվով հաղթեց գերմանական «ՌԲ Լայպցիգին»։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի չեմպիոնի փոխարինողների թվում էր և խաղադաշտ դուրս եկավ 76-րդ րոպեին։
Չեմպիոնների լիգա, հիմնական փուլ, 5-րդ տուր
«Բավարիա» (Գերմանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)` 1-0 (տեսանյութ)
Կիմ Մին Ջե, 38
Հեռացում` Ուսման Դեմբելե, 57 (ՊՍԺ)
«Բարսելոնա» (Իսպանիա) - «Բրեստ» (Ֆրանսիա)` 3-0 (տեսանյութ)
Ռոբերտ Լևանդովսկի, 10 (11մ), 90+2, Դանի Օլմո 66
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ)` 3-3 (տեսանյութ)
Էրլինգ Հոլանդ, 44 (11մ), 53, Իլկայ Գյունդողան, 50 - Անիս Հաջ Մուսա, 75, Սանտյագո Խիմենես, 82, Դավիդ Հանցկո, 89
«Ինտեր» (Իտալիա) - «ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա)` 1-0 (տեսանյութ)
Կաստելո Լուկեբա, 27 (ինքնագոլ)
«Սպորտինգ Լիսաբոն» (Պորտուգալիա) - «Արսենալ» (Անգլիա)` 1-5 (տեսանյութ)
Գոնսալու Ինասիու, 47 - Գաբրիել Մարտինելի, 7, Կայ Հավերց, 22, Գաբրիել, 45+1, Բուկայո Սակա, 65 (11մ), Լեանդրո Տրոսարդ, 82
«Բայեր» (Գերմանիա) - «ՌԲ Զալցբուրգ» (Ավստրիա)` 5-0 (տեսանյութ)
Ֆլորիան Վիրց, 8 (11մ), 30, Ալեխանդրո Գրիմալդո, 11, Պատրիկ Շիկ, 61, Ալեիշ Գարսիա, 72
«Յանգ Բոյս» (Շվեյցարիա) - «Ատալանտա» (Իտալիա)` 1-6 (տեսանյութ)
Սիլվյեր Գանվոուլա, 11 - Մատեո Ռետեգի, 9, 39, Շարլ Դե Կետելարե, 28, 56, Սեադ Կոլաշինաց, 32, Լազար Սամարջիչ, 90+1