Logo

ՉԼ. «Բավարիան» հաղթեց «Բարսելոնային», «Աթլետիկոն» կորցրեց փլեյ-օֆֆ դուրս գալու շանսը, այլ արդյունքներ (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
01:09 / 27.10.2022Վիդեո
null

Չեմպիոնների լիգայում ավարտվեց խմբային փուլի նախավերջին՝ 5-րդ տուրը:

Կատալոնական «Բարսելոնան», որը կորցրել էր փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերը, C խմբում ընդունեց Մյունխենի «Բավարիային» և պարտվեց 0-3 հաշվով: Գերմանական ակումբի կազմում գոլի հեղինակ դարձան սենեգալցի վինգեր Սադիո Մանեն, կամերունցի հարձակվող Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը և ֆրանսիացի պաշտպան Բենժամին Պավարը:

Ավելի վաղ խմբի մյուս խաղում Միլանի «Ինտերը» Հենրիխ Մխիթարյանի գոլի օգնությամբ տանը  4-0 հաշվով հաղթել էր չեխական «Վիկտորիա Պլզենին»:

Այսպիսով, այս խմբում վերջին տուրից առաջ հայտնի են բոլոր հարցերի պատասխանները: «Բավարիան» (12 միավոր) և «Ինտերը» (10 միավոր) պայքարը կշարունակեն Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում, «Բարսելոնան» (4 միավոր) կխաղա Եվրոպա լիգայում, իսկ 5 պարտություն կրած «Վիկտորիան» կավարտի պայքարը եվրագավաթներում:

A խմբում Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթեց Ամստերդամի «Այաքսին» և վաստակած 12 միավորով նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր: «Այաքսը» երեք միավորով երրորդն է:

Խմբի առաջատար և փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճած իտալական «Նապոլին» 3-0 հաշվով տնային հաղթանակ տարավ շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» նկատմամբ: «Նապոլին» 15 միավոր ունի, «Ռեյնջերսն» առանց միավորի վերջին տեղում է:

B խմբում Մադրիդի «Աթլետիկոն» տանը 2-2 հաշվով ավարտեց հանդիպումը Լևերկուզենի «Բայերի» հետ և կորցրեց փլեյ-օֆֆ դուրս գալու բոլոր շանսերը: Ավելացված ժամանակի 9-րդ րոպեին իսպանական ակումբի կիսապաշտպան Յաննիկ Կարասկոն չկարողացավ անվրեպ իրացնել 11-մետրանոց հարվածը:

Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ չի խաղա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում:

Ավելի վաղ խմբի մյուս խաղում պորտուգալական «Պորտուն» հյուրընկալվելիս 4-0 հաշվով հաղթել էր Բելգիայի չեմպիոն «Բրյուգեին»:

Այս խմբից փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին «Բրյուգեն» (10 միավոր) ու «Պորտուն» (9 միավոր): 5 միավոր ունեցող «Աթլետիկոն» և 4 միավոր վաստակած «Բայերը» վերջին տուրում կպայքարեն Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի ուղեգրի համար:

D խմբում Լոնդոնի «Տոտենհեմը» 1-1 հաշվով ավարտեց Լիսաբոնի «Սպորտինգի» հետ տնային հանդիպումը, իսկ Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» 2-1 հաշվով հաղթեց ֆրանսիական «Մարսելին»:

«Տոտենհեմը» 8 միավոր ունի, «Սպորտինգն» ու «Այնտրախտը»՝ 7-ական, իսկ «Մարսելը»՝ 6:

Այսպիսով, Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում Իսպանիան կունենա միայն մեկ ներկայացուցիչ՝ մրցաշարի գործող հաղթող Մադրիդի «Ռեալը»:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր

A խումբ

«Այաքս» (Նիդեռլանդներ) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 0-3  (տեսանյութ)

Մոհամեդ Սալահ, 42, Դարվին Նունյես, 49, Հարվի Էլյոթ, 52

«Նապոլի» (Իտալիա) - «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա)` 3-0 (տեսանյութ)

Ջովանի Սիմեոնե, 11, 16, Լեո Էստեգոր, 80

B խումբ

«Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա) - «Բայեր Լևերկուզեն» (Գերմանիա)` 2-2  (տեսանյութ)

Յանիկ Կարասկո, 22, Ռոդրիգո դե Պաուլ, 50 - Մուսա Դիաբի, 9, Կալում Հադսոն-Օդոյի, 29

Չիրացված 11-մետրանոց՝ Յաննիկ Կարասկո, 90+7 («Աթլետիկո»)

«Բրյուգե» (Բելգիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 0-4  (տեսանյութ

Մեհդի Տարեմի, 33, 70,  Էվանիլսոն, 57, Ստեֆան Էուստաքիո, 60

C խումբ

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Բավարիա» (Գերմանիա)` 0-3  (տեսանյութ)

Սադիո Մանե, 10, Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգ, 31, Բենժամին Պավար, 90+5

«Ինտեր» (Իտալիա) - «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա)՝ 4-0  (տեսանյութ

Հենրիխ Մխիթարյան, 35, Էդին Ջեկո, 42, 66, Ռոմելու Լուկակու, 87

D խումբ

«Այնտրախտ» (Գերմանիա) - «Մարսել» (Ֆրանսիա)` 2-1  (տեսանյութ)

Կայչի Կամադա, 3, Ռանդալ Կոլո Մուանի, 27 - Մատեո Գենդուզի, 22

«Տոտենհեմ» (Անգլիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)` 1-1  (տեսանյութ)

Ռոդրիգո Բենտանկուր, 80 - Մարկուս Էդվարդս, 22

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ