Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Մյունխենի «Բավարիան» կընդունի Փարիզի ՊՍԺ-ին:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է թիմերի հավանական մեկնարկային կազմերը:
«Բավարիա». Զոմեր, Ստանիշիչ, Ուպամեկանո, Դե Լիխտ, Կիմիխ, Ալֆոնսո Դևիս, Գորեցկա, Կոման, Մուսիալա, Մյուլեր, Չուպո-Մոտինգ:
ՊՍԺ. Դոնարումա, Ռամոս, Մարկինյոս, Դանիլու, Նունու Մենդեշ, Ֆաբիան Ռուիս, Վիտինյա, Վերատի, Հակիմի, Մեսի, Մբապե:
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին խաղում գերմանական ակումբը հաղթել էր նվազագույն հաշվով:
«Բավարիա» - ՊՍԺ հանդիպումը կկայանա մարտի 8-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին: