Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» կընդունի Միլանի «Ինտերին»։ Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իտալական ակումբի փոխարինողների թվում է։
«Բավարիա». Սվեն Ուլրայխ, Նուսաիր Մազրաուի, Բենժամեն Պավար, Դայո Ուպամեկանո, Յոսիպ Ստանիշիչ, Յոզուա Կիմիխ, Մարսել Սաբիտցեր, Ռայան Գրավենբերխ, Կինգսլի Կոման, Սադիո Մանե, Էրիկ Մաքսիմ Շուպո-Մոտինգ:
«Ինտեր». Անդրե Օնանա, Մատեո Դարմիան, Ստեֆան դե Վրեյ, Ֆրանչեսկո Աչերբի, Կրիստիան Ասլանի, Նիկոլո Բարելա, Ռոբերտո Գալիարդինի, Ռոբին Գոսենս, Ռաուլ Բելանովա, Խոակին Կորեա, Լաուտարո Մարտինես։
«Բավարիա» - «Ինտեր» խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին և կցուցադրվի «Վիվառո Սպորտ +»-ի ուղիղ եթերում: Խմբային փուլի վերջին տուրից առաջ «Բավարիան» 15 միավորով ապահովել է առաջին տեղը, իսկ 10 միավոր ունեցող «Ինտերը» փլեյ-օֆֆի ուղեգիր է նվաճել երկրորդ տեղով։