ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի նախավերջին` 7-րդ տուրում, ավարտվեց խաղային առաջին օրը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Լիվերպուլը» տանը 2-1 հաշվով հաղթեց ֆրանսիական «Լիլին», 21 միավորով ապահովեց առաջին տեղն ու 1/8 եզրափակիչում է:
Կատալոնական «Բարսելոնան» Լիսաբոնում 5-4 հաշվով շքեղ կամային հաղթանակ տարավ «Բենֆիկայի» դեմ արտագնա մրցավեճում: Հյուրերից դուբլ գրանցեցին լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ու բրազիլացի վինգեր Ռաֆինյան, որն էլ ավելացված ժամանակի 6-րդ րոպեին խփեց հաղթական գոլը:
Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը 18 միավորով երկրորդն է, կատալոնական գրանդը ևս ապահովեց իր տեղը 1/8 եզրափակիչում:
Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս անսպասելիորեն 1-2 հաշվով պարտվեց իտալական «Բոլոնիային»:
Թուրինի «Յուվենտուսն» արտագնա խաղում գոլազուրկ ոչ-ոքի գրանցեց բելգիական «Բրյուգեի» հետ, իսկ Մադրիդի «Աթլետիկոն» տանը 2-1 հաշվով հաղթեց Լևերկուզենի «Բայերին»:
Բրատիսլավայի «Սլովանն» էլ տանը 1-3 հաշվով պարտվեց գերմանական «Շտուտգարտին»: Սլովակիայի չեմպիոնի կազմում 71-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որը 14 րոպե անց գոլային փոխանցում կատարեց:
«Աթլետիկոն» 15 միավորով երրորդն է, «Բայերը»` 13 միավորով 6-րդը, «Լիլը»` 13 միավորով 11-րդը, «Բորուսիան»` 12 միավորով 13-րդը, «Յուվենտուսը»` նույնքան միավորով 14-րդը:
Չեմպիոնների լիգա, Լիգայի փուլ, 7-րդ տուր
«Լիվերպուլ» (Անգլիա) - «Լիլ» (Ֆրանսիա)` 2-1 (տեսանյութ)
Մոհամեդ Սալահ, 34, Հարվի Էլյոթ, 67 - Ջոնաթան Դեյվիդ, 62
Հեռացում` Այսա Մանդի, 59 («Լիլ»)
«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)` 4-5 (տեսանյութ)
Վանգելիս Պավլիդիս, 2, 22, 30 (11մ), Ռոնալդ Արաուխո, 68 (ինքնագոլ) - Ռոբերտ Լևանդովսկի, 13 (11մ), 78 (11մ), Ռաֆինյա, 64, 90+6, Էրիկ Գարսիա, 86
«Բոլոնիա» (Իտալիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)` 2-1 (տեսանյութ)
Թիջս Դալինգաա, 71, Սամուել Ջունիոր, 72 - Սերու Գիրասի, 15 (11մ)
«Բրյուգե» (Բելգիա) - «Յուվենտուս» (Իտալիա)` 0-0
«Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) - «Շտուտգարտ» (Գերմանիա)` 1-3 (տեսանյութ)
Իդջեսի Մեցոկո, 85 - Ջեյմի Լեվելինգ, 11, 36, Ֆաբիան Ռայդեր, 87
«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - ՊՍՎ (Նիդերլանդներ)` 2-3 (տեսանյութ)
Չերիֆ Նդիայե, 71, Նասեր Ջիգա, 77 - Լյուկ դե Յոնգ, 17, Գյուս Թիլ, 23, Ռայան Ֆլամինգո, 43
Հեռացում` Ռայան Ֆլամինգո, 50 (ՊՍՎ)
«Աթլետիկո» (Իսպանիա) - «Բայեր Լևերկուզեն» (Գերմանիա)` 2-1 (տեսանյութ)
Խուլիան Ալվարես, 52, 90 - Պիերո Ինկապյե, 45+1
Հեռացումներ` Պաբլո Բարիոս, 25 («Աթլետիկո»), Պիերո Ինկապյե, 76 («Բայեր»)
Չեմպիոնների լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOS, Android):