Logo

ՉԼ. «Բարսելոնան» դիտարժան խաղում հաղթեց ՊՍժ-ին, «Աթլետիկոն» ուժեղ էր «Բորուսիա Դորտմունդից»

00:57 / 11.04.2024Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի խաղային երկրորդ օրը նույնպես անչափ հետաքրքիր ստացվեց։ Կատալոնական «Բարսելոնան» դիմակայության առաջին խաղում հյուրընկալվելիս 3-2 հաշվով հաղթեց Փարիզի ՊՍԺ-ին, իսկ Մադրիդի «Աթլետիկոն» տանը 2-1 հաշվով առավելության հասավ Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ։

Հավաար պայքարում անցած առաջին կեսում «Բլաուգրանան» 37-րդ րոպեին բրազիլացի վինգեր Ռաֆինիայի խփած գոլի շնորհիվ ընդմիջման գնաց հաղթողի կարգավիճակում։

Ֆրանսիական ակումբը երկրորդ կեսի մեկնարկում շատ արագ առաջ անցավ հաշվի մեջ. 48-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ, ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելն, իսկ 3 րոպե անց աչքի ընկավ պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան։

Չավիի գլխավորած թիմի կազմում 61-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ իսպանացի կիսապաշտպան Պեդրին, որն ընդամենը մեկ րոպե անց տպավորիչ գոլային փոխանցում կատարեց Ռաֆինիային. բրազիլացին դարձավ դուբլի հեղինակ։

77-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո «Բարսելոնայի» հաղթական գոլը խփեց փոխարինման դուրս եկած դանիացի պաշտպան Անդրեաս Քրիստենսենը։

Օրվա մյուս խաղում Մադրիդի «Աթլետիկոն» առաջին խաղակեսում կիսապաշտպաններ, արգենտինացի Ռոդրիգո Դե Պոլի և բրազիլացի Սամուել Լինոյի գոլերից հետո երկու գնդակի առավելություն ստացավ, որին «Բորուսիան» 81-րդ րոպեին պատասխանեց միայն կոտդիվուարցի հարձակվող Սեբաստյեն Ալեի խփած գնդակով։

Երկու դիմակայությունների պատասխան խաղերը կկայանան ապրիլի 16-ին։

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին խաղեր

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)` 2-3 (տեսանյութ)

Ուսման Դեմբելե, 48, Վիտինյա, 51 - Ռաֆինիա, 37, 62, Անդրեաս Քրսիտենսեն, 77

«Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)` 2-1 (տեսանյութ)

Ռոդրիգո Դե Պոլ, 4, Սամուել Լինո, 32 - Սեբաստյեն Ալե, 81

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ