Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մյունխենի «Բավարիան» գերմանական դիմակայությունում սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթեց Լևերկուզենի «Բայերին»։
Մյունխենյան գրանդից դուբլ գրանցեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, մեկ գոլ էլ խփեց գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան։
«Բարսելոնան» հյուրընկալվելիս 10 ֆուտբոլիստով 1-0 հաշվով հաղթեց «Բենֆիկային»։ Միակ գոլը 61-րդ րոպեին խփեց բրազիլացի վինգեր Ռաֆինյան։
«Բլաուգրանան» 22-րդ րոպեից էր խաղում 10 հոգով. «վերջին հույսի» խախտման համար դաշտից հեռացվել էր իսպանացի պաշտպան Պաու Կուբարսին։
«Լիվերպուլը» Փարիզում ծանր պայքարում 1-0 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին։ 87-րդ րոպեին հյուրերի հաղթական գոլը խփեց Հարվի Էլիոթը։
Հանդիպման հերոսը, միանշանակ, մերսիսայդյան գրանդի բրազիլացի դարպասապահ Ալիսոն Բեկերն էր, որը 10 սեյվ կատարեց։
Դիմակայությունների պատասխան հանդիպումները կկայանան մարտի 11-ին։
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպումներ
«Բավարիա» (Գերմանիա) - «Բայեր» (Գերմանիա)` 3-0 (տեսանյութ)
Հարի Քեյն, 9, 74 (11մ), Ջամալ Մուսիալա, 54
Հեռացում` Նորդի Մուկիելե, 62 («Բայեր»)
«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)` 0-1 (տեսանյութ)
Ռաֆինյա, 61
Հեռացում` Պաու Կուբարսի, 22 («Բարսելոնա»)
ՊՍԺ (Ֆրանսիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)` 0-1 (տեսանյութ)
Հարվի Էլիոթ, 87