Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Բարսելոնա» - «Ինտեր» առաջին հանդիպումը կսպասարկի ֆրանսիացի Կլեման Տյուրպենի գլխավորած մրցավարական անձնակազմը, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Եզրերում նրան կօգնեն Նիկոլյա Դանոն ու Բենժամեն Պաժեսը։ Տեսակրկնապատկերների գծով օգնականը Ժերոմ Բրիզարն է, իսկ Վիլի Դելաժոն կօգնի նրան: Չորրորդ պաշտոնյան է Ֆրանսուա Լետեքսյեն։
Տյուրպենը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում 6 հանդիպում է սպասարկել, ցույց տվել 9 դեղին քարտ, նշանակել երեք 11-մետրանոց։
«Բարսելոնա» - «Ինտեր» հանդիպումը կկայանա ապրիլի 30-ին, Երևանի ժամանակով 22:45-ից կլինի Fast Sports-ի ուղիղ եթերում։


