Բրատիսլավայի «Սլովանը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ:
Սլովակիայի չեմպիոնը որակավորման առաջին փուլի պատասխան խաղում հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգը ներկայացնող «Սվիֆթ Էսպերանժին»: Դիմակայության առաջին խաղն ավարտվել էր 1-1 հաշվով:
Պատասխան խաղում «Սլովանի» կազմում դուբլի հեղինակ դարձավ սլովակ եզրային հարձակվող Վլադիմիր Վայսը, որը երկու գոլերն էլ խփեց 11-մետրանոցից: Հյուրերի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որը փոխարինվեց 82-րդ րոպեին:
«Սլովանը» որակավորման երկրորդ փուլում երկխաղյա դիմակայություն կանցկացնի Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիի» հետ, որն առաջին փուլում հաղթահարել էր Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոն Երևանի «Ուրարտուի» արգելքը (1-0, 2-3, 11մ՝ 4-3):
«Սվիֆթ Էսպերանժը» պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում:
Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան հանդիպում
«Սվիֆթ Էսպերանժ» (Լյուքսեմբուրգ) - «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա)՝ 0-2 (առաջին խաղը՝ 1-1) (տեսանյութ)
Վլադիմիր Վայս, 55 (11մ), 62 (11մ)
Չիրացրած 11-մետրանոց՝ Դոմինիկ Շտոլց, 10 («Սվիֆթ Էսպերանժ»)