Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Բրատիսլավայի «Սլովանը» սեփական դաշտում հետխաղյա 11-մետրանոցներով պարտվեց Ղազախստանի չեմպիոն «Կայրաթին»։
Հանդիպման հիմնական ժամանակում Սլովակիայի չեմպիոնը հաղթեց 1-0 հաշվով։ Քանի որ առաջին խաղում նույն հաշվով հաղթել էր «Կայրաթը», հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ դարպասի գրավում չարձանագրվեց:
Հետխաղյա հարվածաշարի ժամանակ նշակետից շեղ հարվածեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։ Այդ վրիպումը վճռորոշ եղավ «Սլովանի» համար։
«Կայրաթը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ, որտեղ կմրցի Շոտլանդիայի չեմպիոն «Սելթիկի» դեմ։
«Սլովանը» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում։ Վլադիմիր Վայսի գլխավորած թիմի մրցակիցը կլինի շվեյցարական «Յանգ Բոյզը»։
Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» պատասխան խաղում սեփական դաշտում ոչ-ոքի (1-1) գրանցեց լեհական «Լեխի» հետ։
Տանտերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։
Բելգրադը ներկայացնող ակումբը դիմակայությունում հաղթեց 4-2 հաշվով և դուրս եկավ որակավորման փլեյ-օֆֆ, որտեղ կմրցի Կիպրոսի չեմպիոն «Պաֆոսի» դեմ։
Չեմպիոնների լիգա, որակավորման երրորդ փուլ, պատասխան հանդիպումներ
«Սլովան» (Սլովակիա) - «Կայրաթ» (Ղազախստան)` 1-0 (լրացուցիչ ժամանակ՝ 0-0) (11-մետրանոցներով` 3-4) (առաջին խաղը` 0-1) (տեսանյութ)
Ռոբերտ Մակ, 30
«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Լեխ» (Լեհաստան)` 1-1 (առաջին խաղը` 3-1)
Շերիֆ Նդիայե, 45+1 (11մ) - Միքայել Իշակ, 90+3
Հեռացում` Ռոդրիգո, 57 («Ցրվենա Զվեզդա»)


