Logo

ՉԼ. Բարսեղյանի առաջին գոլն ու ասիստը. «Միլանը» հաղթեց «Սլովանին», «Աթլետիկոն» վեց գոլ խփեց

23:40 / 26.11.2024Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրում իտալական «Միլանը» մրցակցի դաշտում 3-2 հաշվով հաղթեց Բրատիսլավայի «Սլովանին», որի կազմում գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դարձավ Տիգրան Բարսեղյանը։

«Ռոսոներիի» գոլերը խփեցին վինգերներ, ամերիկացի Քրիստաին Պուլիշիչն ու պորտուգալացի Ռաֆայել Լեաուն, անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը։

Սլովակիայի չեմպիոնի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը 24-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը ու ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի հիմնական փուլում խփեց կարիերայի առաջին գոլը։

31-ամյա ֆուտբոլիստը 88-րդ րոպեին նաև գոլային փոխանցում կատարեց և օգնեց աչքի ընկնել սլովակ հարձակվող Նինո Մարչելիին։

«Միլանը» 9 միավորով բարձրացավ 10-րդ տեղ, «Սլովանը» 5-րդ անընդմեջ պարտությունը կրեց և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվելիս 6 անպատասխան գնդակ ուղարկեց Պրահայի «Սպարտայի» դարպասը։ Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմից դուբլ գրանցեցին արգենտինացի հարձակվողներ Խուլիան Ալվարեսն ու Անխել Կոռեան։

Իսպանական գրանդը նույնպես միավորների քանակը հասցրեց 9-ի ու 9-րդ տեղում է, «Սպարտան» 4 միավորով 28-րդն է։

Չեմպիոնների լիգա, հիմնական փուլ, 5-րդ տուր

«Սլովան» (Սլովակիա) - «Միլան» (Իտալիա)` 2-3 (տեսանյութ)

Տիգրան Բարսեղյան, 24, Նինո Մարչելի, 88 - Քրիստիան Պուլիշիչ, 21, Ռաֆայել Լեաու, 68, Թեմի Աբրահամ, 71

Հեռացում` Մարկո Տոլիչ, 90+1 («Սլովան»)

«Սլավիա Պրահա» (Չեխիա) - «Աթլետիկո» (Իսպանիա)` 0-6 (տեսանյութ)

Խուլիան Ալվարես, 15, 59, Մարկոս Լյորենտե, 43, Անտուան Գրիզման, 70, Անխել Կոռեա, 85, 89

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա