Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում իտալական «Ատալանտան» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթեց Դոնեցկի «Շախտյորին»։
Բերգամոն ներկայացնող ակումբից մեկական գոլ խփեցին պաշտպաններ, ալբանացի Բերաթ Ջիմսիթին, իտալացի Ռաուլ Բելանովան ու նիգերիացի վինգեր Ադեմոլա Լուքմանը։
Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմը 4 միավորով 7-րդն է, «Շախտյորը» 1 միավորով 25-րդ տեղում է։
Ռոտերդամի «Ֆեյենորդը» մրցակցի դաշտում գոլառատ խաղում 3-2 հաշվով առավելության հասավ պատմության մեջ առաջին անգամ մրցաշարին մասնակցող կատալոնական «Ժիրոնայի» նկատմամբ։
«Ժիրոնայի» չեխ պաշտպան Լադիսլավ Կրեյչին ու վենեսուելացի կիսապաշտպան Յանխել Էրերան գրավել են սեփական դարպասը։
Հանդիպման ընթացքում ակումբները նաև մեկական անգամ չեն կարողացել աչքի ընկնել 11-մետրանոցից։ Տանտերերին փրկել է արգենտինացի դարպասապահ Պաուլո Գասաինգան, «Ֆեյենորդին»` գերմանացի Տիմոն Ֆելենրոյթերը։
«Ֆեյենորդն» առաջին հաղթանակը տարավ և երեք միավորով բարձրացավ 21-րդ տեղ։ «Ժիրոնան» պարտվել է մեկնարկային երկու խաղում, միավոր չունի և 28-րդ տեղում է։
Չեմպիոնների լիգա, հիմնական փուլ, երկրորդ տուր
«Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա) - «Ատալանտա» (Իտալիա)` 0-3 (տեսանյութ)
Բերաթ Ջիմսիթի, 21, Ադեմոլա Լուքման, 44, Ռաուլ Բելանովա, 48
«Ժիրոնա» (Իսպանիա) - «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ)` 2-3 (տեսանյութ)
Դավիդ Լոպես, 19, Դոնի վան դե Բեկ, 74 - Յանխել Էրերա, 23 (ինքնագոլ), Անտոնի Միլամբո, 33, Լադիսլավ Կրեյչի, 79 (ինքնագոլ)
Չիրացրած 11-մետրանոց` Այասե Ուեդա, 36 («Ֆեյենորդ») - Բոյան Միյովսկի, 67 («Ժիրոնա»)