Երկու խաղով մեկնարկեց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի նախավերջին` 7-րդ տուրը:
Բերգամոյի «Ատալանտան» տանը 5-0 հաշվով հաղթեց ավստրիական «Շտուրմ Գրացին»:
Ֆրանսիայի փոխչեմպիոն «Մոնակոն» էլ տնային մրցավեճում 1-0 հաշվով հաղթեց անգլիական «Ասթոն Վիլային»:
Ջան Պիեռո Գասպերինիի գլխավորած «Ատալանտան» 14 միավորով երրորդն է, «Մոնակոն»` 13 միավորով 9-րդը, «Ասթոն Վիլան» նույնքան միավորով 7-րդն է, «Շտուրմը»` երեք միավորով 31-րդը:
Չեմպիոնների լիգա, Լիգայի փուլ, 7-րդ տուր
«Ատալանտա» (Իտալիա) - «Շտուրմ Գրաց» (Ավստրիա)` 5-0 (տեսանյութ)
Մատեո Ռետեգի, 12, Մարիո Պաշալիչ, 58, Շառլ Դե Կետելարե, 63, Ադեմոլա Լուքման, 90, Մարկո Բրեշիանինի, 90+4
«Մոնակո» (Ֆրանսիա) - «Ասթոն Վիլա» (Անգլիա)` 1-0 (տեսանյութ)
Վիլֆրեդ Սինգո, 8
Չեմպիոնների լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOS, Android):