Logo

ՉԼ. «Ասթոն Վիլայի» պարտությունն ու «Շախտյորի» հաղթանակը

23:45 / 06.11.2024Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի չորրորդ տուրում անգլիական «Ասթոն Վիլան» հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվեց բելգիական «Բրյուգեին»։

Հանդիպման միակ գոլը 52-րդ րոպեին խփեց Բելգիայի ազգային հավաքականում հանդես եկած կիսապաշտպան Հանս Վանակենը։

«Բրյուգեն» վաստակեց 6 միավոր և բարձրացավ 20-րդ տեղ, «Ասթոն Վիլան» 9 միավորով 5-րդն է։

Դոնեցկի «Շախտյորը» Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայացած խաղում 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ Շվեյցարիայի չեմպիոն «Բազելի» նկատմամբ։

Մարինո Պուշիչի գլխավորած թիմը մրցաշարում տարավ առաջին հաղթանակը, 4 միավորով 26-րդ տեղում է, «Բազելը» պարտվել է բոլոր խաղերում և նախավերջինն է` 35-րդը։

Չեմպիոնների լիգա, հիմնական փուլ, չորրորդ տուր

«Բրյուգե» (Բելգիա) - «Ասթոն Վիլա» (Անգլիա)` 1-0 (տեսանյութ)

Հանս Վանակեն, 52 (11մ)

«Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա) - «Բազել» (Շվեյցարիա)` 2-1 (տեսանյութ)

Ալեքսանդր Զուբկով, 31, Գեորգի Սուդալով, 41 - Կաստրիոտ Իմերի, 27

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ