Logo

ՉԼ. «Ասթոն Վիլան» արտագնա խաղում հաղթեց «Բրյուգեին»

23:37 / 04.03.2025Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ասթոն Վիլան» մրցակցի դաշտում 3-1 հաշվով հաղթեց «Բրյուգեին»։

Հյուրերը հաղթական գոլերը խփեցին 82-րդ ու 86-րդ րոպեներին նախ «Բրյուգեի» պաշտպան Բրենդոն Մեխելեն գրավեց սեփական դարպասը, ապա Մադրիդի «Ռեալի» ու ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Մարկո Ասենսիոն աչքի ընկավ 11-մետրանոցից։

Ակումբները պատասխան հանդիպումը կանցկացնեն մարտի 12-ին Բիրմինգհեմում։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Բրյուգե» (Բելգիա) - «Ասթոն Վիլա» (Անգլիա)` 1-3 (տեսանյութ)

Մաքսիմ Դե Կյույպեր, 12 - Լեոն Բեյլի, 3, Բրենդոն Մեխելե, 82 (ինքնագոլ), Մարկո Ասենսիո, 86 (11մ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ