Logo

ՉԼ. «Արսենալն» ու «Ասթոն Վիլան» շարունակում են պայքարը

01:53 / 13.03.2025Ֆուտբոլ
null

«Ասթոն Վիլան» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում նույնպես հաղթեց «Բրյուգեին»` 3-0։

Անգլիական թիմի կազմում դուբլ գրանցեց թիմի նորեկ, իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն։

Ունայի Էմերիի գլխավորած թիմը քառորդ եզրափակիչում է և կմրցի ՊՍԺ-ի դեմ։

Պայքարը շարունակում է նաև Լոնդոնի «Արսենալը», որն առաջին խաղում մրցակցի դաշտում ՊՍՎ-ին 7-1 հաշվով ջախջախելուց հետո պատասխան մրցավեճում տանը մարտական ոչ-ոքի գրանցեց` 2-2։

«Զինագործների» մրցակիցը քառորդ եզրափակիչում կլինի «Աթլետիկո» - «Ռեալ» դիմակայության հաղթողը։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպումներ

«Ասթոն Վիլա» (Անգլիա) - «Բրյուգե» (Բելգիա) (առաջին հանդիպումը` 3-1)` 3-0 (տեսանյութ)

Մարկո Ասենսիո, 50, 61, Յան Մատսեն, 57

Հեռացում` Կիրյանի Սաբե, 17 («Բրյուգե»)

«Արսենալ» (Անգլիա) - ՊՍՎ (Նիդերլանդներ) (առաջին հանդիպումը` 7-1)` 2-2 (տեսանյութ)

Ալեքսանդր Զինչենկո, 6, Դեկլան Ռայս, 37 - Իվան Պերիշիչ, 18, Կուհայիբ Դրիուխ, 70

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ