Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Արսենալ» - ՊՍԺ դիմակայության առաջին խաղը կսպասարկի սլովենացի Սլավկո Վինչիչի գլխավորած մրցավարական անձնակազմը, տեղեկանում ենք ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքից:
Լոնդոնում կայանալիք խաղում Վինչիչին եզրերում կօգնեն իր հայրենակիցներ Թոմաժ Կլանչնիկը և Անդրաժ Կովաչիչը: Տեսակրկնությունների գծով օգնականը նիդերլանդցի Դենիս Հիգլերն է, իսկ նրան կօգնի սլովենացի Ալեն Բորոշակը: Չորրորդ պաշտոնյան կրկին Սլովենիայից է` Մատեյ Յուգը:
Խաղը կկայանա ապրիլի 29-ին, Երևանի ժամանակով 22:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են կատալոնական «Բարսելոնան» և Միլանի «Ինտերը»:


