Չեմպիոնների լիգայի խմբային փուլում տեղի ունեցան 3-րդ տուրի երկրորդ խաղային օրվա հանդիպումները:
E խմբում «Աթլետիկոն» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Սելթիկի» հետ, հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով: Մադրիդյան թիմը 2-րդն է խմբում՝ 5 միավորով, ու 1 միավորով զիջում է առաջատար «Ֆեյենորդին»:
F խմբում ՊՍԺ-ն 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Միլանի» դարպասն ու վաստակեց 6 միավոր, «Նյուքասլը» տանը 0-1 հաշվով պարտվեց «Բորուսիային»: Գերմանական և անգլիական ակումբներն ունեն 4-ական միավոր:
«Մանչեսթեր Սիթին» երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ ու հարյուր տոկոսանոց ցուցանիշով գլխավորում է G խմբի մրցաշարային աղյուսակը: «Լայպցիգը» երկրորդն է՝ 6 միավորով:
H խմբում էլ «Պորտուն» հաղթեց ու շարունակում է հետապնդել «Բարսելոնային»:
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երրորդ տուր
«Անտվերպեն» - «Պորտու»՝ 1-4 (տեսանյութ)
Ալասան Յուսուֆ, 37 - Էվանիլսոն, 46, 69, 84, Ստեֆան Էուստակիու, 54
«Նյուքասլ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 0-1 (տեսանյութ)
Ֆելիքս Նմեչա, 45
ՊՍԺ - «Միլան»՝ 3-0 (տեսանյութ)
Կիլիան Մբապե, 32, Ռանդալ Կոլո Մուանի, 53, Կան-ին Լի, 89
«Լայպցիգ» - «Ցրվենա Զվեզդա»՝ 3-1 (տեսանյութ)
Դավիդ Ռաում, 12, Խավի Սիմոնս, 59, Դանի Օլմո, 84 - Մարկո Ստամենիչ, 68
«Սելթիկ» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 2-2 (տեսանյութ)
Կյոգո Ֆուրուհաշի, 4, Լուիս Պալմա, 28, - Անտուան Գրիզման, 25, Ալվարո Մորատա, 53
«Յանգ Բոյզ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1-3 (տեսանյութ)
Մեչակ Էլիա, 52 - Մանուել Ականջի, 48, Էրլինգ Հոլանդ, 67, 86