Logo

Չեմպիոնների լիգայի խաղը հետաձգվել է երկրպագուների ծեծկռտուքի պատճառով, մահացել է 22-ամյա երիտասարդ

15:20 / 08.08.2023Ֆուտբոլ
null

ԱԵԿ (Հունաստան) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղն ՈՒԵՖԱ-ի որոշմամբ հետաձգվել է անորոշ ժամանակով, հաղորդում է խորվաթական ակումբի մամուլի ծառայությունը:

Հանդիպումը նշանակված էր օգոստոսի 8-ին Աթենքում:

Օգոստոսի 7-ին Հունաստանի մայրաքաղաքում երկու ակումբների երկրպագուների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, ինչի հետևանքով մահացել է 1 մարդ (22-ամյա երիտասարդ), 8-ը՝ վիրավորվել, 96-ը՝ բերման ենթարկվել: 

«Դինամոյի» երկրպագուները, չնայած ՈՒԵՖԱ-ի արգելքին, մուտք են գործել Հունաստան: Ոստիկանության տվյալներով՝ խորվաթական ակումբի 1500-2000 երկրպագու Հունաստան է ժամանել ավտոբուսներով ու ավտոմեքենաներով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ