Չեմպիոնների լիգայում ավարտվեց Լիգայի փուլը։
«Լիվերպուլը» վերջին` 8-րդ տուրում մրցակցի դաշտում 2-3 հաշվով պարտվեց ՊՍՎ-ին։
Չնայած բացասական արդյունքին` մերսիսայդյան գրանդը 21 միավորով Լիգայի փուլում գրավեց առաջին տեղը, Նիդերլանդների չեմպիոնը 14 միավորով 14-րդն է և կմասնակցի անցումային փլեյ-օֆֆին։
«Բարսելոնան» չկարողացավ օգտվել «Լիվերպուլի» սայթաքումից և տնային խաղում մարտական ոչ-ոքի` 2-2 գրանցեց «Ատալանտայի» դեմ խաղում։
«Բլաուգրանան» 19 միավորով երկրորդն է, «Ատալանտան» 15 միավորով` 9-րդը։
«Մանչեսթեր Սիթին», որը վերջին տուրից առաջ անցումային փլեյ-օֆֆի գոտուց դուրս էր, կարողացավ սեփական դաշտում 3-1 հաշվով կամային հաղթանակ տանել բելգիական «Բրյուգեի» դեմ խաղում։
Անգլիայի չեմպիոնը միավորների քանակը հասցրեց 11-ի և բարձրացավ 22-րդ տեղ` դուրս գալով անցումային փլեյ-օֆֆ։ «Բրյուգեն» նույնքան միավորով 24-րդ տեղում է և նույնպես կշարունակի պայքարը։
«Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի հեթ-տրիկի շնորհիվ 3-0 հաշվով առավելության հասավ Ֆրանսիայի չեմպիոն «Մոնակոյի» դեմ խաղում։
«Ներաձուրիից» ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։
Միլանյան գրանդը 19 միավորով պայքարն ավարտեց չորրորդ տեղում և հանդես կգա 1/8 եզրափակիչում, «Մոնակոն» 13 միավորով 17-րդն է և պայքարը կշարունակի անցումային փլեյ-օֆֆում։
Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում 3-0 հաշվով հաղթեց ֆրանսիական «Բրեստին»։
«Արքայական ակումբը» 15 միավորով զբաղեցրեց 11-րդ տեղը, «Բրեստը» 13 միավորով 18-րդն է։ Երկու թիմերն էլ պայքարը կշարունակեն անցումային փլեյ-օֆֆում:
«Բավարիան» Մյունխենում 3-0 հաշվով հաղթեց Բրատիսլավայի «Սլովանին»։
Սլովակիայի չեմպիոնի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը փոխարինվեց 70-րդ րոպեին։
Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը 15 միավորով 12-րդն է, պայքարը կշարունակի անցումային փլեյ-օֆֆում: «Սլովանը» պարտվեց բոլոր 8 խաղերը և զբաղեցրեց նախավերջին` 35-րդ տեղը։
Այսպիսով՝ 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեցին «Լիվերպուլը», «Բարսելոնան», «Արսենալը», «Ինտերը», Մադրիդի «Աթլետիկոն», Լևերկուզենի «Բայերը», «Լիլն» ու «Ասթոն Վիլան»: Անցումային փլեյ-օֆֆին կմասնակցեն «Ատալանտան», Դորտմունդի «Բորուսիան», Մադրիդի «Ռեալը», «Բավարիան», «Միլանը», ՊՍՎ-ն, ՊՍԺ-ն, «Բենֆիկան», «Մոնակոն», «Բրեստը», «Ֆեյենորդը», «Յուվենտուսը», «Սելթիկը», «Մանչեսթեր Սիթին», «Սպորտինգն» ու «Բրյուգեն»: Պայքարից դուրս մնացին Զագրեբի «Դինամոն», «Շտուտգարտը», «Շախտյորը», «Բոլոնիան», «Ցրվենա Զվեզդան», «Շտուրմը», «Սպարտան», «Լայպցիգը», «Ժիրոնան», «Զալցբուրգը», «Սլովանն» ու «Յանգ Բոյզը»:
Անցումային փլեյ-օֆֆի վիճակահանությունը կկայանա հունվարի 31-ին՝ ժամը 15:00-ին, և կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում: Այս փուլի առաջին խաղերը կկայանան փետրվարի 11-ին և 12-ին, պատասխան հանդիպումները՝ փետրվարի 18-ին և 19-ին:
Չեմպիոնների լիգա, Լիգայի փուլ, 8-րդ տուր
«Բարսելոնա» (Իսպանիա) - «Ատալանտա» (Իտալիա)` 2-2 (տեսանյութ)
Լամին Յամալ, 47, Ռոնալդ Արաուխո, 72 - Էդերսոն 67, Մարիո Պաշալիչ, 79
«Բրեստ» (Ֆրանսիա) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)` 0-3 (տեսանյութ)
Ռոդրիգո, 27, 78, Ջուդ Բելինգեմ, 56
«Ինտեր» (Իտալիա) - «Մոնակո» (Ֆրանսիա)` 3-0 (տեսանյութ)
Լաուտարո Մարտինես, 4 (11մ), 16, 67
Հեռացում` Քրիստիան Մավիսա, 12 («Մոնակո»)
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Բրյուգե» (Բելգիա)` 3-1 (տեսանյութ)
Մատեո Կովաչիչ, 53, Յոել Օրդոնես, 62 (ինքնագոլ), Սավինյո, 77 - Ռաֆայել Օնյեդիկա, 45
ՊՍՎ (Նիդերլանդներ) - «Լիվերպուլ» (Անգլիա)` 3-2 (տեսանյութ)
Յոհան Բակայոկո, 35, Իսմայել Սայբարի, 45, Ռիկարդո Պեպի, 45+6 - Կոդի Գակպո, 28 (11մ), Հարվի Էլիոթ, 40
Հեռացում` Ամարա Նալո, 87 («Լիվերպուլ»)
«Շտուտգարտ» (Գերմանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)` 1-4 (տեսանյութ)
Քրիս Ֆյուրիխ, 77 - Բրեդլի Բարկոլյա, 6, Ուսման Դեմբելե, 17, 35, 54
«Յուվենտուս» (Իտալիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)` 0-2 (տեսանյութ)
Վանգելիս Պավլիդիս, 16, Օրկուն Կյոկչու, 80
«Բավարիա» (Գերմանիա) - «Սլովան» (Սլովակիա)` 3-1 (տեսանյութ)
Թոմաս Մյուլեր, 8, Հարի Քեյն, 63, Կինգլսի Կոման, 84 - Մարկո Տոլիչ, 90
«Բայեր» (Գերմանիա) - «Սպարտա Պրահա» (Չեխիա)` 2-0 (տեսանյութ)
Ֆլորիան Վիրց, 32, Նաթան Տելա, 64
«Ասթոն Վիլա» (Անգլիա) - «Սելթիկ» (Շոտլանդիա)` 4-2 (տեսանյութ)
Մորգան Ռոջերս, 3,5, 90+1, Օլի Ուոթկինս, 60 - Ադամ Այդա, 36, 38
Չիրացված 11-մետրանոց` Օլի Ուոթկինս, 60 («Ասթոն Վիլա»)
«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա)` 3-1 (տեսանյութ)
Սերու Գիրասի, 17, 44, Ռամի Բենսեբայինի - Մառլոն, 50
«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Միլան» (Իտալիա)` 2-1 (տեսանյութ)
Մարտին Բատուրինա, 19, Մարկո Պյացա, 60 - Քրիստիան Պուլիշիչ, 53
Հեռացում` Յունուս Մուսա, 39 («Միլան»)
«Ժիրոնա» (Իսպանիա) - «Արսենալ» (Անգլիա)` 1-2 (տեսանյութ)
Առնո Դանժումա, 28 - Ժորժինյո, 38 (11մ), Էթան Նվաների, 42
Չիրացված 11-մետրանոց` Ռահիմ Սթեռլինգ, 90+3 («Արսենալ»)
«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Աթլետիկո» (Իսպանիա)` 1-4 (տեսանյութ)
Ադամ Դագիմ, 90+1 - Ջովանի Սիմեոնե, 5, Անտուան Գրիզման, 13, 45+1, Մարկոս Լյորենտե, 63
«Լիլ» (Ֆրանսիա) - «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ)` 6-1 (տեսանյութ)
Օսամե Սահրաուի, 4, Գեռնոր Թրաուներ, 38, 76 (ինքնագոլեր), Էյնջել Գոմես, 57, Ջոնաթան Դևիդ, 74, Ռեմի Կաբելա, 80 - Սանտիագո Խիմենես, 14 (11մ)
«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Բոլոնիա» (Իտալիա)` 1-1
Կոնրադ Հարդեր, 77 - Տոմազո Պոգեգա, 12
«Շտուրմ» (Ավստրիա) - «Լայպցիգ» (Գերմանիա)` 1-0
Արյան Մալիչ, 42
«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)` 0-1
Գելոր Կանգա, 69
Չեմպիոնների լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOS, Android):