ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում ավարտվեց հիմնական փուլի առաջին տուրը:
Կատալոնական «Բարսելոնան» գլխավոր եվրագավաթի հիմնական փուլն սկսեց պարտությամբ:
Իսպանիայի փոխչեմպիոնը հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվեց Ֆրանսիայի փոխչեմպիոն «Մոնակոյին»: 10-րդ րոպեին «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Էրիկ Գարսիան, որը խաղում էր կենտրոնական կիսապաշտպանի դիրքում, վերջին հույսի խախտում թույլ տվեց «Մոնակոյի» ճապոնացի հարձակվող Տակումի Մինամինոյի նկատմամբ և հեռացվեց խաղադաշտից:
Ընդամենը 6 րոպե անց «Մոնակոն» բացեց խաղի հաշիվը, գոլի հեղինակ դարձավ ֆրանսիացի վինգեր Մագնես Ակլիուշը:
28-րդ րոպեին տպավորիչ հարվածով հաշիվը հավասարեցրեց «Բարսելոնայի» 17-ամյա իսպանացի վինգեր Լամին Յամալը, որը դարձավ գլխավոր եվրագավաթի պատմության երկրորդ ամենաերիտասարդ գոլի հեղինակը:
Այնուամենայնիվ, 71-րդ րոպեին «Մոնակոն» կրկին հաշվի մեջ առաջ անցավ, գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած 18-ամյա ֆրանսիացի հարձակվող Ջորջ Իլենիխենան:
Այսպիսով, «Մոնակոն» պահպանեց առավելությունը և 6 տարի անց Չեմպիոնների լիգա վերադարձը նշեց հաղթանակով` 2-1:
Սա «Բարսելոնայի» առաջին պարտությունն է գերմանացի մասնագետ Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ պաշտոնական խաղերում:
Մադրիդի «Աթլետիկոն» էլ տանը նույն հաշվով հաղթեց գերմանական «Լայպցիգին»: Հյուրերից չորրորդ րոպեին հաշիվը բացեց Սլովենիայի հավաքականի հարձակվող Բենյամին Շեշկոն, 24 րոպե անց տանտերերից պատասխանեց ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը, 90-րդ րոպեին Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի կամային հաղթանակ պարգևեց Ուրուգվայի հավաքականի պաշտպան Խոսե Մարիա Խիմենեսը` 2-1:
Լոնդոնի «Արսենալն» էլ հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի գրանցեց Բերգամոյի «Ատալանտայի» հետ` 0-0: Ֆրանսիական «Բրեստն» էլ տանը 2-1 հաշվով հաղթեց ավստրիական «Շտուրմ Գրացին»:
Չեմպիոնների լիգա, հիմնական փուլ, առաջին տուր
«Մոնակո» (Ֆրանսիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 2-1 (տեսանյութ)
Մագնես Ակլիուշ, 16, Ջորջ Իլենիխենա, 71 - Լամին Յամալ, 28
Հեռացում` Էրիկ Գարսիա, 10 («Բարսելոնա»)
«Աթլետիկո» (Իսպանիա) - «Լայպցիգ» (Գերմանիա)՝ 2-1 (տեսանյութ)
Անտուան Գրիզման, 28, Խոսե Մարիա Խիմենես, 90 - Բենյամին Շեշկո, 4
«Ատալանտա» (Իտալիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 0-0
Չիրացրած 11-մետրանոց` Մատեո Ռեգեգի, 51 («Ատալանտա»)
«Բրեստ» (Ֆրանսիա) - «Շտուրմ Գրաց» (Ավստրիա)՝ 2-1 (տեսանյութ)
Յուգո Մագնետի, 23, Աբդելահ Սիմա, 56 - Էդիմիլսոն Ֆերնանդես, 45+1 (ինքնագոլ)
Հեռացում` Դիմիտրի Լավալյե, 88 («Շտուրմ Գրաց»)