Լիտվայում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում ելույթն ավարտել է Հայաստանի ներկայացնուցիչ Ֆյոդոր Չիտիպախովյանը:
Հայ մարզիկը գրավել է 19-րդ տեղը: Նրա արդյունքն է 197,44 միավոր:
Կարճ ծրագրում Ֆյոդորը ելույթ է ունեցել Until the Ribbon Breaks խմբի երաժշտության ներքո, իսկ ազատ ծրագրում Իգոր Կրուտոյի ու Դմտիտրի Խվորոտսովսկիի: 20-ամյա գեղասահորդը 19-րդ տեղում էր նաև կարճ ծրագրից հետո:
Եվրոպայի չեմպիոն է դարձել Ֆրանսիան ներկայացնող Ադամ Սիաո Հիմ Ֆան: