Իտալիայի Ա սերիայի 7-րդ տուրում «Ֆիորենտինան» տնային խաղում 2-1 հաշվով դիտարժան հաղթանակ տարավ «Միլանի» նկատմամբ։
Հանդիպումը նշանավորվեց չիրացված 11-մետրանոցներով. նշակետից երկու անգամ վրիպեց «Ռոսոներին», մեկ անգամ` «Ֆիորենտինան»։
Տանտերերին երկու անգամ փրկեց իսպանացի անվանի դարպասապահ Դավիդ դե Խեան` հետ մղելով ֆրանսիացի պաշտպան Տեո Էրնանդեսի և անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամի հարվածները։
Ի դեպ, «Ֆիորենտինայի» կազմում գոլերից մեկը խփեց ֆրանսիացի կիսապաշտպան Յասին Ադլին, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Միլանին»։ 24-ամյա կիսապաշտպանը վարձավճարով է խաղում տոսկանական ակումբում։
Ռաֆաելե Պալադինոյի գլխավորած թիմը 10 միավորով բարձրացավ 11-րդ տեղ, միլանյան ակումբն ունի 11 միավոր և 6-րդն է։
Իտալիայի Ա սերիա, 7-րդ տուր
«Ֆիորենտինա» - «Միլան»` 2-1
Յասին Ադլի, 35, Ալբերտ Գուդմունդսոն, 73 - Քրիստիան Պուլիշիչ, 60
Չիրացրած 11-մետրանոց` Մոյզե Քին, 22 («Ֆիորենտինա») - Տեո Էրնանդես, 45+1, Թեմի Աբրահամ, 56 (երկուսն էլ` «Միլան»)