Logo

Չինաստանի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահը ձերբակալվել է

13:03 / 15.02.2023Ֆուտբոլ
null

Չինաստանի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Չեն Շույուանը ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով, հաղորդում է Daily Mail-ը:

Երկրում իշխող կոմունիստական կուսակցության կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն հայտարարել է, որ պատասխանատու կառույցներն արդեն հետաքննություն են սկսել այս հարցով: Առաջադրված մեղադրանքի մանրամասները հայտնի չեն:

Հիշեցնենք, որ Չինաստանի հավաքականը միայն մեկ անգամ է մասնակցել ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։ ԱԱ-2002-ում ասիական թիմը չէր կարողացել դուրս գալ խմբից:

Ասիայի գավաթի խաղարկությունում չինացիների լավագույն արդյունքը երկրորդ տեղ զբաղեցնելն է (1984 և 2004 թվականներ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ