Logo

Չինաստանի ֆուտբոլային ասոցիացիան ցմահ որակազրկել է 43 մարդու

14:17 / 10.09.2024Ֆուտբոլ
null

Չինաստանի ֆուտբոլային ասոցիացիան (CFA) 43 մարդու ցմահ որակազրկել է ազարտային խաղերի ու պայմանավորված հանդիպումների մասնակցելու համար, հաղորդում է կառույցի մամուլի ծառայությունը։

Որակազրկվածների թվում են նաև Չինաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Ցզին Ցզինդաոն, Գո Տյանյույը և Գու Չաոն։

Չինաստանի իշխանությունները երկու տարվա ընթացքում հետաքննություն են անցկացրել այդ գործի առնչությամբ։ Առանձնացվել է 120 հանդիպում, արձանագրվել է 128 խախտում 41 ակումբի կողմից։ 17 անձ ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից զրկվել է 5 տարով։

Հիշեցնենք, որ Չինական Սուպերլիգայում է խաղում Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը։ 32-ամյա պաշտպանն այս տարի է միացել «Ցինդաո Վեսթ Քոսթ» ակումբին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ