UFC-ի միջին քաշային կարգի չեմպիոն Խամզաթ Չիմաևը հայտարարել է, որ վիրահատության կենթարկվի և որոշ ժամանակ չի մարզվի, հաղորդում է РБК СПОРТ-ը:
«Ռամադանից հետո կվերսկսեմ մարզումները: Ոտքի թեթև վիրահատության կենթարկվեմ։ Ես մի քանի շաբաթ կդադարեցնեմ մարզումներս՝ վնասվածքից ապաքինվելու համար։ Դրանից հետո մենք կպատրաստվենք։ Մենք կհաղթենք նրան, որին մեզ կտան»,- ասել է չեչեն մարտիկը, որն այս օրերին Դոհայում Արման Ծառուկյանի կողքին է:
UFC-ի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մենամարտերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


