UFC-ի միջին քաշային կարգում (մինչև 77 կգ) Շվեդիան ներկայացնող չեչեն մարտիկ Խամզատ Չիմաևը կմենամարտի ամերիկացի Նեյթ Դիասի հետ (UFC 279-ում), հայտնում է ESPN-ի լրագրող Բրետ Օկամոտոն: Մենամարտը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերի 10-ին Նեվադայի T-Mobile արենայում:
Չեչեն մարտիկ Խամզատ Չիմաևը կարիերայում անցկացրել է 11 մենամարտ, բոլորում հաղթել է: 37-ամյա ամերիկացի մարտիկ Նեյթ Դիասն անցկացրել է 23 մենամարտ, որոնցից 13-ում հաղթել է մրցակիցներին:
Չիմաևն իր վերջին մենամարտում, որը տեղի է ունեցել ապրիլի 10-ին Ջեքսոնվիլում (UFC 273-ում), միաձայն որոշմամբ (29-28, 29-28, 29-28) հաղթել է Գիլբերտ Բերնսին (20-5): Դիասը չի մենամարտել 2021 թվականի հունիսից: Անցկացրած վերջին մենամարտում պարտվել է բրիտանացի Լեոն Էդվարդսին UFC 263-ում։


