Logo

Չիլիում դարպասապահը գոլ է խփել 101 մետրից՝ գրանցելով համաշխարհային ռեկորդ (տեսանյութ)

23:54 / 20.03.2023Վիդեո
Լեանդրո Ռեկենա

«Կոբրեսալ» ակումբի արգենտինացի դարպասապահ Լեանդրո Ռեկենան սեփական տուգանային հրապարակից գոլ է խփել «Կոլո-Կոլոյի» դեմ Չիլիի առաջնության խաղում (3-1):

Հարվածի կետից մինչև դարպասային գիծը տարածությունը կազմել է 101 մետր, որը համաշխարհային ռեկորդ է: Սպասվում է, որ գոլը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում:

Նախորդ ռեկորդը պատկանում էր Անգլիայի չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Նյուպորտ» ակումբի դարպասապահին, որը գոլ էր խփել 96,1 մետր հեռավորությունից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա