Logo

«Չիկագոյի» հոկեյիստները չեն կրի ԼԳԲՏ համայնքին աջակցող համազգեստ

17:47 / 23.03.2023Հոկեյ
null

«Չիկագոյի» հոկեյիստները չեն կրի ԼԳԲՏ համայնքին աջակցող ծիածանագույն համազգեստ «Վանկուվերի» դեմ Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության խաղից առաջ, հայտնում է CBC-ը:

Պատճառն այն է, որ թիմում խաղում են ռուս հոկեյիստներ, դարպասապահ Անտոն Խուդոբինը և պաշտպան Նիկիտա Զայցևը:

Ռուսաստանում ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքի ընդունումից հետո NHL-ի այն ակումբները, որոնց կազմում կան ռուսներ, խնդիրներ են ունենում նման ակցիաներին մասնակցելու հետ կապված։

«Չիկագոն» հրաժարվել է մասնակցել ակցիային՝ նշելով, որ ակումբը չի ցանկանում խնդիրներ ստեղծել թիմի ռուս հոկեյիստների համար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա